Հուլիսի 17-ին ՀՀ ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբավորման անդամների մի մասի անուններն արդեն հայտնի են:
«Ժողովուրդ» օրաթերթը երեկվա իր համարում հրապարակել էր անդամներից մի քանիսի անունները: ArmLur.am-ն ի մի բերել մինչ այս պահը հայտնի դարձած անունները:
Նրանց մեջ է ազատամարտիկ, նախկին դաշնակցական Պավել Մանուկյանը՝
«Հիմնադիր խորհրդարանի» փոխնախագահ, «Նոր Հայաստան» շարժման գաղափարակիր և «Սասնա Ծռեր» խմբավորման անդամ, պահեստազորի գնդապետ Վարուժան Ավետիսյանը
«Նոր Հայաստան» շարժման անդամ, «Հիմնադիր խորհրդարանի» պատգամավոր և «Սասնա ծռեր» խմբավորման անդամ, ճարտարագետ Գագիկ Եղիազարյանը
Դատապարտյալ Հայկ Կյուրեղյանի երկու եղբայրները՝ Արեգ և Սերգեյ Կյուրեղյանները
«Նոր Հայաստան» շարժման անդամ եւ «Սասնա ծռեր» խմբավորման անդամ՝ Արմեն Բիլյանը
«Նոր Հայաստան» շարժման անդամ եւ «Սասնա ծռեր» խմբավորման անդամ էդվարդ Գրիգորյան
Ազատամարտիկ Արայիկ Խանդոյան (Միայնակ գայլ)
Աշոտ Պետրոսյան
Ազատամարտիկ, նախկին դաշնակցական Արամ Հակոբյան
Արմեն Մանուկյան` Պավել Մանուկյանի որդին
Տիգրան Մանուկյան
Հովհաննես Վարդանյան, Արմեն Բիլյանի մորեղբայրն է: Բնակվում է Շենգավիթ վարչական շրջանում, երեք երեխա ունի: Կինը հացավաճառ է: Մեզ հայտնի դարձավ, որ վերջին օրերին աշխատանքի չի գնում, այսօր սակայն ստիպված է եղել ընտանիքը պահելու համար գնալ աշխատանքի:
Ի դեպ, շենգավիթցիների շրջանում խոսում են, որ Հովհաննես Վարդանյանի` այս միջադեպում հայտնվելը շատերի համար էր անսպասելի: Նա հայրենասիրությամբ առանձնապես աչքի չէր ընկնում: Ըստ երևույթին` Արմեն Բիլյանն է նրան առաջարկել գնալ այդ քայլին, քանի որ խոսվում է, թե Բիլյանը մշտապես շատ ակտիվ է եղել: