«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 21-ին ժամը 10.00-ից մինչև հուլիսի 22- ը ժամը 10.00-ն կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի` Ներքին Շենգավիթ թաղամասի, Արարատյան փող. 62/1, 62/2, 62/3, 68-ից-90, Շիրակի փող. 2/1, 2/2, 286-ից- 322 համարների, մետրոպոլիտենի «Չարբախ» կայարանի, «Դեպոշինի», համար 32822 Զինվորական Մասի, «Ռենեսանս» ռեստորանի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
«Երևան Ջուր» ՓԲԸ