Ո՞ՒՄ ՓՈՂԵՐՈՎ Է ՄԻԿԱ-Ն ՄԱՍՆԱԿՑՈՒՄ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Շախմատի “Միկա” հայկական թիմը հոկտեմբերի 20-ից 26-ը Հունաստանի Հռոդոս քաղաքում կմասնակցի Եվրոպայի 2013 թվականի կանանց ակումբային առաջնությանը: Այս փաստն ուշագրավ է այն առումով, որ “Միկա” շախմատային ակումբի տերը հայտնի օլիգարխ Միխայիլ Բաղդասարովն է, որ վերջերս սննկացման պատճառով փակեց իր “Արմավիա” ավիաընկերությունը: Ու, փաստորեն, Բաղդասարովն “Արմավիա”-ի աշխատակիցների աշխատավարձերը, ՀՀ-ին ու օտարերկրյա օդանավակայաններին իր պարտքերը վճարելու փոխարեն Հունաստան է գործուղում շախմատային թիմ:
“Ժողովուրդ”-ի հետ զրույցում շատ մասնագետներ բացատրեցին, որ այդ գործուղումը բավական մեծ ծախսերի հետ է կապված. “Միկա”-ի կազմում, բացի երկու հայ շախմատիստուհիներից, հանդես են գալիս մեկ հնդիկ ու մեկ վրացի գրոսմայստերներ, սա իր հերթին ենթադրում է մեծ հոնորարներ, ճանապարհածախս ու կեցության ծախսեր: Հետաքրքիր է, եթե Բաղդասարովն ունի գումար շախմատային ակումբ պահելու համար, ինչո՞ւ չի վճարում իր պարտքերը: Թե՞ որոշել է “քցել” նաեւ այս թիմին եւ մրցաշարից հետո չի վճարելու նաեւ նրանց գումարները:
“Ժողովուրդ” օրաթերթի 641 համար




Լրահոս