Եթե հիմա գնայի, խոսեի կարող է մի ճանապարհ գտնեինք. Նաիրա Զոհրաբյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Խորենացի փողոցում էին նաև ԲՀԿ խմբակցության պատգամավորները:

Կուսակցության ղեկավոր Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ երեք օր է, ինչ իրենց թույլ չեն տալիս գնալ խմբավորման մասնակիցների հետ հանդիպման. «Հիմա ինչ էր խնդիրը, մենք ասացինք, որ պատրաստ ենք  հեռախոսները հանձնել, եթե մտածում են, որ կարող է գնանք կինո նկարել: Մենք ընդամենը ուզում ենք հասկանալ, զրուցել հետ գալ»:

Զոհրաբյանը նաև նշեց, որ ոստիակններն իրենց հայտնել, որ ղեկավարներն այժմ գտնվում են ոստիկանության զոհված գնդապետ Արթուր Վանոյանի հուղարկավորության վայրում. «Մեզ ասել են սպասեք, մենք էլ սպասում ենք: Երբ որ ասում են, թե բանակցություն է գնում և կարող եք խանգարել, մենք ուզում ենք հասկանալ, թե ինչ է կատարվում: Եթե հիմա գնայի, խոսեի կարող է մի ճանապարհ գտնեիք»:




Լրահոս