Այսօր Աբովյան քաղաքում կայացավ ՊՊԾ գնդում «Սասնա ծռեր» խմբավորման անդամների հետ տեղի ունեցած փոխհրաձգության արդյունքում զոհված գնդապետ Արթուր Վանոյանի հուղարկավորության արարողությունը: Արաողությանը ներկա էին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանը, պատգամավոր Միքայել Մելքումյանը և այլ պաշտոնյաներ:
Հիշեցնենք, որ երեկ տեղի ունեցավ գնդապետի հոգեհանգստի արարողությունը, որին ներկա էին գնդապետի հարազատները, ընկերները, քաղաքացիները, ինչպես նաև ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ներկայացուցիչներ, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը և այք: