Երևանի քաղաքապետարանը հայտնում է, որ հաշվի առնելով Մովսես Խորենացի փողոցի Սարի թաղ բարձրացող ճանապարհի սկզբնամասից մինչև Սասունցի Դավիթ փողոցն ընկած միջանկյալ հատվածն անորոշ ժամանակով փակ լինելու հանգամանքը և Սարի թաղը սպասարկող հասարակական տրանսպորտի խաթարված աշխատանքի հետ կապված լուծումներ գտնելու համար Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին ուղղված տարածքի բնակիչների դիմումը, Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ աշխատակազմի տրանսպորտի վարչության պատասխանատուները հարցը քննարկել են սպասարկումն իրականացնող ընկերության տնօրինության հետ, որի արդյունքում համաձայնություն է ձեռքբերվել տվյալ երթուղին ժամանակավորապես շահագործել հետևյալ ուղեգծով.
Սարի թաղի հհ.12, 5, 3, 20, 27 փողոցներ – Դավիթ Բեկի – Ազատամարտիկների – Սասունցի Դավթի փողոցներ – Տիգրան Մեծի պողոտա – «Այրարատ» կ/թ։
Հետադարձը՝ «Այրարատ» կ/թ – Տիգրան Մեծի պողոտա – Մ. Խորենացու -Նար-Դոսի փողոցներ – Տիգրան Մեծի պողոտա – Սասունցի Դավթի – Ազատամարտիկների – Դավիթ Բեկի փողոցներ – Սարի թաղ։
Հավելենք, որ նման առաջարկով Երևանի քաղաքապետին էր դիմել նաև Մարդու իրավունքների պաշտպանը: