Մեկնարկեց բնապահպանական թեմաներով միջազգային գիտաժողով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հոկտեմբերի 23-ին Երևանում մեկնարկեց ,Վարչական շրջանի շրջակա միջավայրի պահպանության տեխնոլոգիական մշակում և տեղեկատվական վերահսկումե խորագրով 2-րդ միջազգային գիտաժողովը։ Քառօրյա գիտաժողովի կազմակերպիչներն են Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը, ,Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունե ինստիտուտը և Հայաստանի երիտասարդական հիմնադրամը։ Գիտաժողովն անցկացվում է ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի ֆինանսավորմամբ։
Գիտաժողովի կազմակերպչական կոմիտեի նախագահ, ՀՊՃՀ քիմիական տեխնոլոգիաների ամբիոնի վարիչ, քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գագիկ Թորոսյանը նշեց, որ գիտաժողովի ընթացքում բնապահպանական խնդիրների լուծման հարցը քննարկվելու է տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման տեսակետից։ Գագիկ Թորոսյանը նկատեց, որ Հայաստանում բնապահպանական ոլորտում տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումը զանգվածային բնույթ չունի, թեև, նախկինի հետ համեմատած, որոշակի առաջընթաց արդեն կա։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող, ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանի կարծիքով՝ նման համաժողովները հնարավորություն են ստեղծում խրախուսել և առկա գործընթացներին մասնակից դարձնել գիտությամբ զբաղվող երիտասարդներին։ ,Բնապահպանական տարբեր շարժումների կողմից վերջին շրջանում շատ է բարձրաձայնվում որոշակի խնդիրների մասին, սակայն երբ ուսումնասիրում ես այդ գործընթացները, տեսնում ես, որ նրանց ամպագոռգոռ հայտարարությունները գիտական լուրջ հիմնավորում չունենե,- նշեց Կարեն Ավագյանը։ Նա նաև ընդգծեց, որ Հայաստանում աստիճանաբար ավելի ու ավելի շատ են խրախուսվում գիտությամբ զբաղվող երիտասարդները։ Մասնավորապես, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի աջակցությամբ իրականացվում է ՙԱջակցություն՝ երիտասարդ գիտնականներին՚ ծրագիրը, որը լրացուցիչ խթան է գիտությամբ զբաղվող երիտասարդների համար։
ՙՎարչական շրջանի շրջակա միջավայրի պահպանության տեխնոլոգիական մշակում և տեղեկատվական վերահսկում՚ խորագրով 2-րդ միջազգային գիտաժողովին մասնակցում են գիտնականներ Ռուսաստանի Դաշնությունից, Միացյալ Նահանգներից, Նորվեգիայից, Իրանից, Ռումինիայից, Չեխիայից, Իտալիայից, Գերմանիայից, Լեհաստանից, Ուկրաինայից, Մոլդովայից, Լիտվայից։ Գիտաժողովի ընթացքում կքննարկվեն նոր մոտեցումներ վարչական շրջանների էկոլոգիական վիճակի հետազոտման համատեքստում: Կքննարկեն նաև բնապահպանական ճարտարագիտության խնդիրներ, որոնք արդիական են ինչպես Հայաստանում, ԱՊՀ տարածքում, այնպես էլ Եվրոպայում և այլ տարածաշրջաններում։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայություն




Լրահոս