Հուլիսի 20-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող՝ Լատվիայի դեսպան Էլիտա Գավելեին (նստավայրը՝ Թբիլիսի):
Նախարար Նալբանդյանը դրական գնահատեց Հայաստանի և Լատվիայի միջև ձևավորված արդյունավետ համագործակցությունը և կարևորեց դեսպան Գավելեի անձնական ներդրումը երկկողմ հարաբերությունների զարգացման գործում։
Լատվիայի դեսպանը շնորհակալություն հայտնեց գնահատանքի և առաքելության ժամանակահատվածում արտգործնախարարության կողմից ցուցաբերված աջակցության համար։
Հայաստանի և Լատվիայի միջև հարաբերությունների զարգացման գործում ունեցած ավանդի համար Էդվարդ Նալբանդյանը դեսպան Գավելեին հանձնեց ԱԳՆ պատվո մեդալը։