Հուլիսի 17-ին «Սասնա ծռեր» զինված խմբի կողմից ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքը գրավելու և այնտեղ գտնվող անձանց պատանդ պահելու վերաբերյալ ArmLur.am-ը զրուցեց երգչուհի Հասմիկ Կարապետյանի հետ:
-Որպես հանրային դեմք` ի՞ նչ եք մտածում մայրաքաղաքում տիրող իրավիճակի մասին:
-Ես քաղաքականությունից շատ հեռու մարդ եմ եղել միշտ, և առայսօր այդպես է: Ոչնչով չի փոխվել, բայց ուղղակի` որպես մարդ, հայրենակից, որն ունի սիրտ, հոգի և խիղճ, ես միայն կարող եմ ասել` Աստված թող փրկի բոլորիս, մեր հայ ազգին հանի ստեղծված իրավիճակից: Ես հույս ունեմ, որ այս ամենը խաղաղ ճանապարհով կլուծվի:
Զրուցեց Լիդա Եղիազարյանը