«Հիմնադիր խորհրդարան»-ի մի քանի անդամների նկատմամբ ձերբակալման որոշում է կայացվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բացի Կարո Եղնուկյանից, ձերբակալման որոշումներ են կայացվել նաև  նաև «Հիմնադիր խորհրդարանի» այլ անդամների նկատմամբ: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում նշեց քարտուղարության անդամ Ալեք Ենիգոմշյանը:

«Հիմնադիր խորհրդարան»-ի շրջանակում գտնվող այլ մարդկանց էլ են այսօր ձերբակալման զեկուցագրեր ներկայացրել»,- նշեց նա` հրաժարվելով անուններ հրապարակելուց:

Հիշեցնենք, որ Կարո Եղնուկյանըբ ձերբակալվել է նախօրեին` տան խուզարկությունից հետո: Հավելենք նաև, որ արդեն երրորդ օրն է ինչ «Սասնա ծռեր խմբավորման կողմից շարունակում է գրաված մնալ ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը, պատանդի կարգավիճակում չորս ոստիկան կա»:




Լրահոս