Քննարկվել են համաճարակաբանության արդիական հարցերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Արտո Ալեքսանյանի անվան համաճարակաբանության, վիրուսաբանության եւ բժշկական մակաբուծաբանության գիտահետազոտական ինստիտուտում կայացել է “Համաճարակաբանության արդիական  հարցեր” թեմայով գիտաժողովը:
Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, թե ինստիտուտի  հիմնադրման 90-ամյակին նվիրված գիտաժողովի մասնակիցներին հղած ուղերձում  ՀՀ առողջապահության նախարար, պրոֆեսոր Դերենիկ Դումանյանն ընդգծել է հիմնարկությունում իրականացվող գիտական հետազոտությունների կարեւորությունը  ինչպես Հայաստանում արձանագրված մանրէային, վիրուսային եւ մակաբուծային բնույթի վարակիչ հիվանդությունների առաջացման, զարգացման, տարածման, ախտորոշման եւ կանխարգելման, այնպես էլ մարդու օրգանիզմի իմունային գործոնների, վարակների հարուցիչների կենսաբանական հատկությունների, վիրուսային հեպատիտների համաճարակաբանական օրինաչափությունների ուսումնասիրման ուղղությամբ:
“Չնայած Հայաստանի Հանրապետության առողջապահության ոլորտում իրականացվող առանցքային վերափոխումներին, այսօր մեր առջեւ դեռեւս լուրջ խնդիրներ կան ծառացած: Դրանցից մեկն էլ գիտական նախագծերի եւ գիտահետազոտական ծրագրերի արդյունավետության բարձրացումն է։ Մենք պետք է համատեղ մեր ջանքերը նպատակաուղղենք գիտահետազոտական աշխատանքների արդյունավետության բարձրացման, ինչպես նաեւ պրակտիկ բժշկության գիտականացման ուղղությամբ”,- ասվում է նախարարի ուղերձում։




Լրահոս