ՊՊԾ գունդը գրավելու դեպքում ինչպես էր ոստիկանությունը պատրաստվում վնասազերծել զինված խմբավորմանը (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի Էրեբունի վարչական շրջանում ստեղծված արտակարգ իրավիճակից անցել է երեք օր, սակայն մինչ այս պահը ստեղծված իրադրությունից դուրս գալու համար որոշիչ և հստակ ելք առաջ չի քաշվել: Մինչև երբ են ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքում գտնվող ոստիկանները մնալու պատանդի կարգավիճակում, զինված հարձակման հետևանքով դեռ քանի տուժողներ են լինելու, դժվար է ասել:

Ելնելով հարձակումն իրականացրած «Սասնա Ծռեր» խմբի անդամների հայտարարություններից` կարելի է ենթադրել, որ իշխանության կողմից զիջումներ չլինելու դեպքում արտակարգ իրավիճակը կպահպանվի:

ArmLur.am-ը զրուցել է ՀՀ ոստիկանության զորքերի նախկին հրամանատար, ԱԺ ԲՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, Մարտի 1-ի օպերացիայի պաշտոնական պատասխանատուներից Գրիգոր Գրիգորյանի հետ` հասկանալու համար այլընտրանքային ինչ միջոցներ կարող են կիրառվել ապստամբներին ցրելու նպատակով:

Ի դեպ, հարկ ենք համարում նկատել, որ դեռևս 2015 թվականի նոյեմբերի 18-ին ՀՀ ոստիկանությունը զորավարժություն է անցկացրել, որտեղ բեմադրվել են տեսարաններ, թե ինչպես կարելի է ոստիկանական գունդը գրաված ապստամբներին վնասազերծել:

Առավել մանրամասն` ArmLur.am-ի տեսանյութում:

Տաթև Հարությունյան, Նարեկ Սարգսյան




Լրահոս