ArmLur.am-ը Երևանում տեղի ունեցող իրադարձությունների շուրջ զրուցեց Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանի հետ:
-Պարո՛ն Կարապետյան, ի՞նչը կարող էր ազատամարտիկներին ստիպել գնալ այս ծայրահեղ քայլին:
-Իհարկե, անարդարությունը:
-Իսկ կա՞ այնպիսի մեկը, որին մեղադրում եք անարդարության և ընդհանրապես այս ամենի մեջ:
-Նախագահին և ողջ համակարգին:
–Խումբը նաև Սերժ Սարգսյանի հրաժարականն է պահաջում: Դուք ի՞նչ եք առաջարկում խնդրի հանգուցալուծման շուրջ: Արդյոք այս պահին նպատակահարմա՞ր էր այս հեղափոխական քայլը:
-Ես համարում եմ, որ ամեն դեպքում, պետք չէ ծայրահեղություններ լինեն: Սակայն առաջնահերթ պետք է Ժիրայր Սեֆիլյանին ազատ արձակեն:
-Ինչո՞ւ եք այդքան համոզված, որ պետք է ազատ արձակեն:
-Որովհետև գործը սարքած է: Յուրաքանչյուրին կարան վերցնեն, զենք դնեն մեքենայի մեջ:
Զրուցեց Լիդա Եղիազարյանը