Ոստիկանները հայտնաբերեցին դանակահարողին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հոկտեմբերի 21-ին, ժամը 20.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ ,որովայնի առաջնային պատի կտրած ծակած վերքե ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել 1989 թ. ծնված Նաիրի Հ.-ն, որը հայտնել է, որ Զովք գյուղում գտնվող խոզաբուծարանում, վիճաբանության ժամանակ, իրեն դանակով հարվածել է անհայտ անձը:
Հոկտեմբերի 22-ին ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հոկտեմբերի 21-ին, ժամը 19.30-ի սահմաններում, Նաիրի Հ.-ին խոհանոցային դանակով հարվածել և վնասվածքը պատճառել է 1996 թ. ծնված Կարեն Ս.-ն, որը նույն օրը հրավիրվել է ոստիկանության Գառնիի բաժանմունք և տվել խոստովանական բացատրություն:




Լրահոս