
ArmLur.am-ի թղթակիցը Սարի թաղից հայտնում է, որ այստեղ մեծ թվով ոստիկանական ուժեր են կենտրոնացված: Ուժայիններն արգելում այդ հատվածից շարժ կատարել դեպի փողոցի ներս կամ Խորենացու փողոց:
Մտնողները երբեմն-երբեմն են պատահում, այն էլ բնակիչներն են: Ընդհանուր վիճակը, մեր թղթակցի փոխանցմամբ, հանգիստ է:
Հիշեցնենք, որ երեկ երեկոյան այստեղ լարված վիճակ էր. ոստիկանության և քաղաքացիների միջև բախման հետևանքով տուժել էր 6 ոստիկան: