Ինչ է հայտնաբերվել խուզարկությամբ «Հիմնադիր խորհրդարանի» անդամի տանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը երեկ հայտնել էր, որ ոստիկանները խուզարկում են «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Վարդան Գերավետյանի տունը: Այս առնչությամբ ArmLur.am-ը փորձեց հարևանի` Վարդան Գաբրիելյանից պարզել, թե ինչ են գտել Գերավետյանի տանը:

«Իր մոտից առանձնապես ոչ մի բան չեն գտել: Խուզարկության ընթացքում մի քանի հատ օգտագործած հեռախոս են գտել, մի քանի հատ թուղթ, մի քանի հատ փոքր չափերի ատրճանակի պատրոն և մեկ քարորդի չափ ինչ-որ նյութ: Տենց էական բան չկար»,- ասաց Վարդանը:

Վարդանի խոսքով` ոստիկանությունը խուզարկությունից հետո գտնված իրերը փաթեթավորելով վերցրել են իրենց հետ:

«Դուռը սվառկա արեցին, պլոմբեցին գնացին»,- ավելացրեց նա: Մեր զրուցակցի փոխանցմամբ ` «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Վարդան Գերավետյանի գտնվելու վայրը դեռևս հայտնի չէ: Նրան իր հարազատներն էլ են փնտրում:

«Վարդանն ունի երկու համար, երուսն էլ անջատված են: Հարազատներն էլ չեն հասկանում, թե որտեղ կարող է գտնվել նա»,-հավելեց հարևանը:

Լիդա Եղիազարյան




Լրահոս