
Պատգամավոր Նիկոլ Փաշինյանը փորձում է երկխոսության դուրս գալ ցուցարարների և ոստիկանների միջև և հանդարտեցնել իրավիճակը: Պարբերաբար իրարանցում է սկսվում:
«Ակնհայտ սադրանք է տեղի ունեցել. ես ասում եմ` պատգամավոր եմ, քարեր են շպրտում: Էստեղ ասում են սնունդ չունեն, էնտեղ ասում են` չկա: Ես ասեցի` ոչինչ չանեք, գնում եմ Սարի թաղ, հետ գամ, չհասած նՍասունցի Դավիթ, ինձ ասացին, որ այստեղ բախումներ են»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Ապա իրարանցում ավելի թեժացավ. երկու կողմից էլ սկսեցին քարեր նետել:
Ի դեպ, այս պահին շատերը հարց են հնչեցնում, թե որտեղ է այն աղջիկը` Անի Նավասարդյանը, ով վերջնաժամկետ ներկայացրեց ոստիկանությանը: Նա այս պահին չի երևում:
Ազատության լրագրողի հարցին` կա՞ն վիրավոր ոստիկաններ, փոխոստիկանապետ Սամվել Հովհաննիսյանը պատասխանեց` «Շատ»:
Այստեղ է նաև Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը: