
Քիչ առաջ ցուցարարներին մոտեցավ հոգևոր հայր, ով խնդրեց չնկարահանել իրեն` ասելով. «Այստեղ ֆիլմ չենք նկարում»:
Նա ցուցարարներին միացավ շտապօգնության մեքենայի մոտից, ապա բանավեճի բռնվեց ցուցարարներից մեկի հետ: Վերջինս հարց ուղղեց` կապված Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի` այս դեպքերի առնչությամբ արված հայտարարության հետ:
Հիշեցնենք` Վեհափառի խոսքում ասվում էր. «Զինված ծայրահեղական նման գործողությունները չունեն արդարացում: Այսօր մեր ժողովրդի համախմբվածությունը, համազգային համերաշխությունը եւ միասնականությունը կենսական են եւ հրամայական` մեր երկրի սահմաններն անառիկ պահելու եւ հայոց պետականությունն ամուր եւ ապահով պահպանելու համար»:
Ցուցարարը հարց ուղղեց Խորենացի փողոց այցելած հոգևորականին` թե ինչո՞ւ Վեհափառն ասել` պետք է հանձնվի հանրությունը, ոչ թե իշխանությունը: Հոգևորականն ուղղեց` ասելով, որ Կաթողիկոսի խոսքը սխալ են ընկալել:
Ապա Նիկոլ Փաշինյանը հորդորեց քաղաքական բանավեճերի չբռնվել: