![](https://armlur.am/wp-content/uploads/2016/07/d9a99530-7260-4098-93ca-c747da502a3c.jpg)
Առանց որևէ զգուշացման ոստիկանությունը` մոտ 400 հոգով, գրոհեց ցուցարարների ուղղությամբ: Ցուցարարները վազում են` ոստիկանները նրանց ուղղությամբ: Արդեն կան վիրավորներ:
Փոխոստիկանապետ Սամվել Հովհաննիսյանը հանգստություն է հրահանգում:
Ոստիկանները ոտքերով հարվածում են ցուցարարներին, հայհոյելով բերման ենթարկում:
Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ իրենց կուսակցության վարչության անդամներին, այդ թվում` նախագահին, բերման են ենթարկել: Նրա խոսքով` հակաօրինական որևէ քայլ չի ձեռնարկվել. նույն տրամաբանությամբ կարող էին իրեն ևս բերման ենթարկել: