Armenian text to speach

Ո՞վ ստեղծեց ներկա իրավիճակը. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գունդը գրավելու մասին լուրի տարածվելու առաջին իսկ պահից բոլոր գործիչները, նույնիսկ ամենաընդդիմադիրներ դիրքորոշում ունեցողները դատապարտում, մերժում էին տեղի ունեցածը: Բոլորը դեմ էին զենքով իշխանություններին խելքի բերելու տարբերակին: Իրավիճակն ամբողջովին գործող իշխանության օգտին էր:

Իսկ ի՞նչ արեցին նրանք. իրավիճակը գնահատեցին իբրեւ իրենց աջակցություն եւ սկսեցին առիթն օգտագործելով՝ հաշվեհարդար տեսնել իշխանությունից տարբերվող տեսակետ ու ակտիվ պահվածք ունեցողների հետ: Զանգվածային բռնարարքներ ու ձերբակալություններ սկսվեցին: Մի հարցում, սակայն, նրանք սխալվել էին: Մարդիկ, դատապարտելով զինյալների գործողությունները, ոչ թե աջակցում էին իշխող ՀՀԿ-ին, այլ նրանց դեմ պայքարի ընտրված ձեւը:

Արդյունքում երեկ արդեն ունեցանք կրակոցներով ուղեկցված բախումներ, բազում վիրավորներ (նախնական տվյալներով՝  տարբեր բուժհաստատություններ է դիմել 45 տուժած, որից 25-ը` ոստիկան), եւ իրավճակը մի պահ ամբողջովին դուրս եկավ վերահսկողությունից: Հանուն արդարության պետք է նշել, որ Անի անունով մի երիտասարդ աղջիկ իր պահվածքով հրահրեց երեկվա բախումը՝ ոստիկաններին վերջնաժամկետ ներկայացնելով: Այնուհետեւ նա տարածքից հեռացավ, իսկ խաղաղ ցուցարարները, ենթարկվելով սադրանքին, արյունալի բախումների գնացին ոստիկանների հետ: Ոստիկանները ստպված եղան հատուկ միջոցներ կիրառել: Իսկ հավաքները շարունակում են ավելի մարդաշատ դառնալ»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս