
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Երեկվանից արդեն իրանական կողմը հայկական կողմի խնդրանքով սկսել է գազի ավելացված մատակարարումը` կապված Վրաստանում մայրուղային գազահաղորդակցման վերանորոգման աշխատանքների հետ: Մինչ այս իրանական կողմի հետ ընթանում էին աշխատանքային բանակցություններ` այդ եւ մի շարք այլ հարցերի առնչությամբ, իսկ հուլիսի 25-ին, մեր տեղեկություններով, ՀՀ էներգետիկայի նախարար Լեւոն Յոլյանը կայցելի Իրան` երկկողմանի հարցերի քննարկման համար, ինչպես նաեւ ճանաչողական այցով: Հարցին, թե ավելացված ծավալներով իրանական գազը կմատակարարվի միայն մե՞կ ամիս, թե՞ դրանից հետո եւս, ասվեց` առայժմ մեկ ամիս»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: