«Խոշոր ձկները» հարցաքննվում են. «Նուբարաշեն» ՔԿՀ նախկին պետը մեղադրյալի կարգավիճակո՞ւմ. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում հարցաքննվում են «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մի շարք պաշտոնյաներ, որոնք իրենց հիմնարկի ներքին խոհանոցի մասին ուշագրավ մանրամասներ են պատմում: Ինչպես հայտնի է՝ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի մի շարք պաշտոնատար անձինք մեղադրվում են պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նշված քրեական գործի շրջանակներում քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների ցուցմունքներում նշված տվյալների վերաբերյալ բացատրություններ տալու նպատակով հարցաքննվել է նաեւ «Նուբարաշեն» ՔԿՀ նախկին պետ Ռուբիկ Ստեփանյանը: Ավելին՝ շրջանառվող լուրերի համաձայն՝ բացառված չէ, որ այս քրեական գործի շրջանակներում մեղադրյալների աթոռին հայտնվի նաեւ «Նուբարաշեն» ՔԿՀ նախկին պետ Ռուբիկ Ստեփանյանը: Վերջինս, ինչպես հայտնի է, ԱԺ պատգամավոր Սեյրան Սարոյանի ազգականն է»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս