Նոր տեղաշարժ «զինված հանցախմբի» գործով. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ 2015 թվականի նոյեմբերի 25-ի Նոր Նորքում վնասազերծված հանցավոր խմբի քրեական գործով նոր տեղաշարժ է եղել: Հուլիսի 10-ից 15-ը այս քրեական գործով նոր քննչական գործողություններ են տեղի ունեցել, որոնց արդյունքում իրավապահները պետք է գործով անցնող մեղադրյալների վերաբերյալ որոշումներ կայացնեն: Սակայն հուլիսի 17-ին տեղի ունեցած իրադարձությունները խանգարել են գործընթացին, ինչի արդյունքում ԱԱԾ քննիչները միջնորդություն են ներկայացրել դատարան, եւ գործով անցնող որոշ անձանց խափանման միջոցը երկարաձգվել է եւս երկու ամսով:

Ասել է, թե այս գործով անցնող մեղադրյալները կշարունակեն մնալ կալանքի տակ: Հիշեցնենք, որ խումբը ԱԱԾ-ի կողմից վնասազերծվել էր Նորք-Մարաշ վարչական շրջանի առանձնատներից մեկում: Խմբի ղեկավարը «Հայոց Վահան» անվամբ կազմակերպության հիմնադիր Արթուր Վարդանյանն է»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս