Այսօր կառավարության նիստի սկզբում վարչապետ Հովիկ Աբրահամյանն անդրադարձավ «Սասնա ծռեր» խմբավորման կողմից ոստիկանության ՊՊԾ գունդը գրավելուն: Նա իր խոսքում նախ նշեց, որ հուլիսի 17-ին մի խումբ անձինք զինված հարձակում են գործել և վերցրել են պատանդներ, սպանվել է ոստիկանության գնդապետ:
Վարչապետը ցավակվեց սպանված գնդապետի ընտանիքին, հարազատներին և ընկերներին, ապա նշեց. «Այն, ինչ տեղի ունեցավ, անթույլատրելի է և դատապարտելի, քանի որ բռնությամբ անհնար է հասնել փոփոխությունների: Իրավիճակը մտահոգիչ է և իշխանությունն ամեն ինչ արել և անելու է ` հասնելու խաղաղ հանգուցալուծմանը»:
Հիշեցնենք, որ հուլիսի 17-ի առավոտյան «Սասնա ծռեր» խմբավորման անդամները գրոհել են ՊՊԾ գնդի տարածքը, պատանդ են պահում ոստիկաններին և պահանջում են ազատել քաղբանտարկյալներին և Սերժ Սարգսյանի հրաժարականը: Այս ընթացքում ԱԱԾ-ն բազմաթիվ հաղորդագրությունների միջոցով զինված խմբին սթափության կոչեր է արել, իսկ բանակցությունները դեռ ընթանում են:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում: