
Միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը կառավարության իր գործընկերների հետ Երևանում տեղի ունեցող գործընթացների մասին քննարկումներ չի ունեցել: Կառավարության նիստից հետո նա լրագրողների հետ զրույցում նշեց, որ ՊՊԾ գնդի գրավման վերաբերյալ միանշանակ կիսում է վարչապետի արտահայտած տեսակետը:
Հիշեցնենք, որ հուլիսի 17-ին «Սասնա ծռեր» խմբավորումը հարձակվել է ՊՊԾ գնդի վրա և պատանդ է պահում ներսում գտնվող ոստիկաներին` պահանջելով քաղբանտարկյալների ազատումն ու Սերժ Սարգսյանի հրաժարականը: Նրանց հետ բանակցություններ են տարվում:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում: