«Պետք չէ խեղճանալ, պետք չէ այս առյուծ տղաների մեջքը կոտրել. նրանք պատերազմի տղաներ են» (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ասուլիսի ընթացքում երկրում տիրող իրադարձությունների շուրջ խոսեցին Արսեն Գրիգորյանը, Գուսան Հայկազունը և «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը:

«Ես որպես արվեստագետ շատ եմ ցավում: Սա խայտառակություն է մեր երկրի համար: Որտեղ ժողովուրդն է, այնտեղ ես եմ, թող բոլոր մտավորականները գան կանգնեն ժողովրդի կողքին: Պատգամավորները ԱԺ -ում կռիվներ են անում, թող գան այնտեղ կռիվ անեն»- ընդգծեց Գուսան Հայկազունը:

Իսկ Արմեն Մարտիրոսյանը նշեց.«Մենք մեր երեխաններին ասում ենք տոկին չկպնես հիմա իշխանությունն ա, տոկին պիտի չկպներ: Ամեն ինչ արեցին, որ սա լինի»:

Իսկ ահա Արսեն Գրիգորյանն էլ հավելեց.«ես պիտի ասեմ, որ ցավալի է: Ես կոչ եմ անում ժողովրդին, ուժ գործադրել պետք չի: Պետք է քաղաքական երկխոսություն լինի, ուրիշ ճանապարհ չկա»:

Նրանց կարծիքով` ծնող պառճառը արտագաղթն է, հողերի հանձնումը: Պետք չի խեղճանալ, պետք չէ այս առյուծ տղաների մեջքը կոտրել.նրանք պատերազմի տղաներ են:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս