Դեղերի մաքսային ձեվակերպումը տեղափոխվում է էլեկտրոնային հարթակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Մեկ պատուհանե համակարգը կգործի նոյեմբերի 1-ից
Արտաքին առևտրի խթանում, մաքսային վարչարարության պարզեցում, ներդրումային միջավայրի բարելավում, կոռուպցիոն երևույթների հաղթահարում. ՊԵԿ-ը բարեփոխումների հերթական քայլն է կատարում` ներդնելով դեղերի և դեղանյութերի ներմուծման “Մեկ պատուհան” համակարգ: Գործող էլեկտրոնային կառավարման համակարգերին կոմիտեն աստիճանաբար ինտեգրում է նաև այլ գերատեսչությունների: Մասնավորապես, նոյեմբերի 1-ից դեղեր ներմուծող յուրաքանչյուր ընկերություն, մուտք գործելով trade .customs .am կամ trade. gov .am նորաստեղծ կայքեր, առողջապահության նախարարությանը և դեղերի ու տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնին իր գրասենյակից առցանց դեղերի ներմուծման հավաստագրի հայտ ներկայացնելու հնարավորություն կունենա: 
Ըստ ՊԵԿ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետի տեղակալ Տիգրան Տիգրանյանի, “հենց գրասենյակից գործարարները կկարողանան հետևել հայտի մշակման ողջ գործընթացին` արդյունքում ստանալով ներմուծման հավաստագիրն էլեկտրոնային տարբերակով: Այդպիսով արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողները կազատվեն նաև հավաստագիրը մաքսային ծառայությանը ներկայացնելու անհրաժեշտությունից, քանի որ այն նոր ծրագրի շնորհիվ նույն պահին էլեկտրոնային եղանակով արդեն իսկ հասու կլինի մաքսավորինե: Հավաստագրում առկա դեղերի, ղեղանյութերի անունների, նկարագրությունների ու ծածկագրերի ավտոմատ զետեղումը թույլ կտա բացառել մեխանիկական սխալները և նվազեցնել ձևակերպումների համար պահանջվող ժամանակահատվածը։
“Մաքսբրոք” մաքսային գրասենյակե ՍՊԸ-ի տնօրեն Արմեն Հարությունյանի խոսքերով, “ՊԵԿ-ն էլեկտրոնային կառավարման համակարգ է ներգրավում նաև շահագրգիռ այլ գերատեսչությունների, տվյալ դեպքում առողջապահության նախարարությանը և նրա ենթակառուցվածքները, նրանց ևս մասնակից է դարձնում “մեկ պատուհան համակարգին”, քանի որ հիմնական գործողությունները կատարվում են այդ գերատեսչություններում”:
“Ռիխտեր-Լամբրոն” համատեղ ձեռնարկության գլխավոր հաշվապահ Հեղնար Ղարիբյանի կարծիքով, “ՊԵԿ-ի կողմից ներդրված նոր համակարգը ընդառաջ քայլ է դեպի բիզնես, որը բավականին կհեշտացնի դեղ ներմուծողների աշխատանքը, դյուրին և պարզ կդարձնի ներմուծման ամբողջ գործընթացը”:
ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին




Լրահոս