Աֆղանստանի անվտանգության ուժերը վերջին օրն առնվազն 120 զինյալների են ոչնչացրել երկրի մի շարք շրջաններում իրականացված հատուկ գործողությունների ընթացքում, հաղորդել Է Սինհուա գործակալությունը, վկայակոչելով երկրի պաշտպանության նախարարությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»ը: Ինչպես ասված Է նախարարության հայտարարության մեջ, «Իսլամական պետություն» խմբավորման (ԻՊ) գրեթե 50 զինյալներ են ոչնչացվել Աֆղանստանի Նանգարհարի արեւելյան նահանգում: «Թալիբան» արմատական շարժման ավելի քան 20 զինյալներ են սպանվել երկրի հարավի Գիլմենդի նահանգում:
Եվս գրեթե 50 զինյալներ են ոչնչացվել Փաքթիայի արեւելյան նահանգում: Ուժայինների թվում կորուստները կազմել են չորս մարդ: Աֆղանստանում իրադրությունը վերջին ամիսներին զգալիորեն վատթարացել Է: «Թալիբան» արմատական շարժումը, որն ավելի վաղ երկրի գյուղական շրջաններում զգալի տարածքի Էր տիրում, հարձակում Է ծավալել խոշոր քաղաքների վրա: Նաեւ երկրի տարածքում աճել Է «Իսլամական պետություն» արմատական խմբավորման ազդեցությունը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: