Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը «Ճանապարհ դեպի Ռիո» նախագծում ներկայացնում է Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող մարզիկներին և նրանց օլիմպիական լուսանկարները, որոնք արվել են լուսանկարիչ Հակոբ Բերբերյանի կողմից՝ հատուկ «Ճանապարհ դեպի Ռիո» նախագծի համար:

Մեր նախագծի հաջորդ հերոսը բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովն է (64 կգ): Ծնվել է 1992 թվականին Գյումրիում: Բռնցքամարտով զբաղվում է 7 տարեկանից: Բաչկովն իր ուղեգիրը նվաճեց պրոֆեսիոնալների համար անցկացվող մրցաշարում, որտեղ նաև հաղթեց:

Իր կյանքի ամենամեծ ձեռքբերումը համարում է ընտանիք կազմելը: Բաչկովի կարծիքով՝ բոլոր ժամանակների լավագույն բռնցքամարտիկը Մուհամեդ Ալին է:

–Խաղերին ի՞նչ թալիսման ես հետդ տանելու:
-Իմ թալիսմանը խաչս է: Հռոմի պապն է օրհնել այն: Ընկերս է բերել Իտալիայից:

–Ու՞մ կուզեիր կողքիդ կամ հանդիսատեսի շարքում տեսնել:
–Եղբորս և քեռուս:

–Նկարագրիր Օլիմպիական խաղերը երեք բառով:
–Կամք, ուժ,համբերություն:

–Ո՞ւմ հետ ես առաջինը կիսելու հաջողությունդ:
-Բոլոր նրանց հետ, ովքեր կուրախանան:

–Ինչպե՞ս կուզես, որ հիշվեն այս Օլիմպիական խաղերը:
–Աստծո կամոք՝ հաղթական:


























































































