ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը ուշագրավ փաստ է բացահայտել. Հայաստանում 2006թ. հիմնադրվել է «46664 Արմենիա» անվանումով հիմնադրամ: Բայց այստեղ հետաքրքիրը ոչ միայն հիմնադրամի անվանումն է, այլեւ դրա հիմնադիրների ցանկը: Ինչպես փաստում են մեր ձեռքի տակ գտնվող փաստաթղթերը, «46664 Արմենիա»-ի հիմնադիրներն են՝ Սերժ Սարգսյանը, Տիգրան Սարգսյանը, Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, Խաժակ արքեպիսկոպոս Բարսամյանը, Ջիվան Գասպարյանը եւ այլք: Փաստորեն, պետական ու հոգեւոր այրերն իրենց ստեղծած մշակութային հիմնադրամի անվանման մեջ օգտագործել են 666 թիվը, որը հասարակության մեջ ընկալվում է որպես սատանայի՝ Նեռի թիվ: Որքան էլ չարժեւորենք թվերի իմաստը, այնուամենայնիվ, չենք կարող ուշադրություն չդարձնել, որ 666 թիվը հասարակությունն այնքան էլ լավ չի ընդունում: Ճիշտ է, այսօր այդ հիմնադրամի գործունեությունը դադարեցված է, հավանաբար նրանք զգացել են իրենց սխալը, բայց փաստը մնում է փաստ, որ պետական ու հոգեւոր այրերը նման անվանումով կազմակերպություն են հիմնել:




Լրահոս