
Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն հուսով է, որ Երևանում այս օրերին տեղի ունեցող իրադարձությունները կհանգուցալուծվեն արագ և խաղաղ:
Պատասխանելով «Ազատության» հարցերին՝ դեսպանը հայտարարել է․ – «Սովորություն չունեմ մեկնաբանելու երկրի ներքին վիճակին առնչվող իրադարձությունները: Այդուհանդերձ, պարզ է, որ արդեն մի քանի օր է, դեսպանությունն ուշադրությամբ հետևում է Էրեբունիի դեպքերին: Կարող եմ միայն հուսալ, որ դրանք ունենան արագ և խաղաղ հանգուցալուծում»: