Որտե՞ղ են Խորենացի փողոցից բերման ենթարկվածները. ՀՔԱՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 21-ի լուսադեմին Երևան քաղաքի Խորենացի փողոցից ոստիկանության բաժիններ բերման է ենթարկվել ընդհանուր առմամբ 136 քաղաքացի: Այդ մասին տեղեկացնում է ոստիկանության լրատվական ծառայությունը: Ըստ ոստիկանության լրատվական ծառայության՝ բերման ենթարկվածների մի մասը ազատ է արձակվել, մյուս մասը բերման ենթարկվածի կարգավիճակով շարունակում է գտնվել ոստիկանության բաժիններում:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակ է դիմել բերման ենթարկված Տարոն Հարությունյանի հայրը՝ որդու գտնվելու վայրի մասին տեղեկատվություն ստանալու նպատակով: Կազմակերպությունը կարողացավ ստանալ տեղեկություն դրա վերաբերյալ և փոխանցեց այն Տ. Հարությունյանի հարազատներին: Սակայն բերման ենթարկվածների մեծ մասի հարազատները տեղեկություն չունեն նրանց գտնվելու վայրի և կարգավիճակի մասին: Պահանջում ենք, որ Ոստիկանությունը առնվազն ապահովի բերման ենթարկվածների գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը նրանց հարազատներին:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակ




Լրահոս