Պավել Մանուկյանը` Վիտալի Բալասանյանի հետ հանդիպման, և հարցը խաղաղ ճանապարհով լուծելու մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն հայտնել էինք բանակցում են «Սասնա ծռեր» զինված խմբավորման անդամներն ու Վիտալի Բալասնյանը: ArmLur.am-ը փորձեց Պավել Մանուկյանից ճշտել, թե ինչի շուրջ են նրանք բանակցել:

«Բալասանյանը քիչ առաջ այստեղից դուրս եկավ, կարող եք իրեն տեսնել ու հարցերն իրեն ուղղել, նա փորձում է հարցը խաղաղ ճանապարհով լուծելու ելք գտնել», -ասաց Պավել Մանուկյանը:

Իսկ մեր այն հարցին, թե ճիշտ է, որ Վիտալի Բալասանյանի հետ զրույցում նա նշել է, որ  ցանկանում են խուսափել արյունահեղությունից, Մանուկյանը պատասխանեց. «Եթե իշխանությունները գնան խաղաղ ճանապարհով, քայլ անեն այլ իշխանության ձևավորման, բնականաբար մենք էլ կզիջենք, ով կուզենա արյուն թափել», նշեց նա:




Լրահոս