Ամեն մի ցնցում երկրի ներսում, զգացվում է նաև երկրի սահմաններին. Պարգև սրբազանը Երևանում է (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախից խաղաղության կոչով Երեւան է մեկնել Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը: Այս մասին հայտնում է «Արմենիա» հեռուստաընկերության լրատվական ծրագիրը։

Պարգև սրբազանը մեկնել է հայաստանցիների կողքին լինելու, դժվար պահերին Հայաստանն ու Արցախը միշտ միասին են: Սրբազանը փոխանցում է Արցախի գլխավոր մտահոգությունը` ներքին ցնցումները շեղում են գերխնդրից` Ղարաբաղի հարցից: Ամեն մի ցնցում երկրի ներսում, զգացվում է նաև երկրի սահմաններին: Խորենացի փողոցի իրադարձություններին զուգահեռ հետեւում է, թե ինչ է տեղի ունենում Ադրբեջանում: Սրբազանը Խորենացի փողոցում հավաքվածներին խնդրում է դադարեցնել ներքին ցնցումները ու ձեռք չբարձրացնել իրար վրա:

Մանրամասները` տեսանյութում:




Լրահոս