![](https://armlur.am/wp-content/uploads/2016/07/ef4eb5ca-86b3-49b3-9967-149553f170a9.jpg)
Հուլիսի 20-ից 22-ը Հայաստանում է գտնվում ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության ղեկավարի տեղակալ Վլադիմիր Դրոժժովի գլխավորած պատվիրակությունը:
Հուլիսի 21-ին ռուսական պատվիրակությանն ընդունել է ՀՀ պաշտպանության նախարարը: Հանդիպման ընթացքում քննարկվել են ռազմատեխնիկական ոլորտում հայ-ռուսական համագործակցությանը, ինչպես նաև ռազմատեխնիկական հարցերով հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի անցկացմանն առնչվող հարցեր: