
Ինձ ոչ ոք չի սպառնացել, առհասարակ ինձ դժվար է սպառնալ. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը:
«Չեմ պատկերացնում այն մարդուն, ով կարող է իմ դիմաց կանգնել և ինձ սպառնալ: Ինձ ասացին, որ Նարեկ Մալյանը, ով ոստիկանապետի նախկին խորհրդականն է, կամ ներկայիս, չգիտեմ էլ ինչ պաշտոն է հիմա զբաղեցնում, հայտնել է, որ ծրագիր կա ինձ սպանելու»-ասաց նա:
Մեր այն հարցին, թե փորձել է կապ հաստատել Նարեկ Մալյանի հետ և ճշտել, թե ինչու է նա նման հայտարարություն արել, պատգամավորը պատասխանեց, որ այդ հարցով պետք է ԱԱԾ տնօրեն Գեորգի Կուտոյանը զբաղվի:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում: