
Երեկ ուշ երեկոյան և գիշերը Խորենացի փողոցում տեղի ունեցած միջադեպի հետևանքով մայրաքաղաքի բժշկական կազմակերպություններ դիմած տուժածներից 40-ն արդեն դուրս է գրվել։ Այս մասին հայտնում է ԱՆ մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանը:
«Շարունակում է ստացիոնար բուժում ստանալ տարբեր վնասվածքներ ստացած 11 տուժած, որից 5-ը` ոստիկան։ Տուժածներից որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում։ Բոլորն անցել են անհրաժեշտ գործիքային և լաբորատոր հետազոտություններ, ողջ ծավալով ստանում են նշանակված բժշկական օգնությունը»,- տեղեկացրել է նա։