Պահանջների մասին ժամանակը չէ խոսելու, այսօր խնդիրը բանակցելն է. Էդուարդ Շարմազանովը` Սերժ Սարգսյանի` այս օրերին լուռ լինելու մասին (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ես հավատում եմ, որ բոլոր կողմերում էլ հանդուրժողականությունը կհաղթի և կխուսափենք հնարավորինս նոր արյունահեղությունից: ՀՀԿ-ն խնդրի բացառապես խաղաղ հանգուցալուծման կողմնակից է: Այսօր ԳՄ նիստից հետո հայտարարեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

«Տեղի է ունեցել ողբերգություն, մենք կորցրել ենք մեր ժողովրդի պաշտպաններից մեկին»,- նշեց  Էդուարդ Շարմազանովը՝ ցավակցելով Արթուր Վանոյանի ընտանիքին։

Էդուարդ Շարմազանովի խոսքով`  այսօր թիվ մեկ խնդիրը բանակցությունների միջոցով կարգավորումն է։ «Մեր ուժային կառույցները հիմնականում ունեցել են մի նպատակ՝ առանց արյունահեղության հասնել այս դժվարին իրավիճակի հանգուցալուծմանը։  Հարցեր կհնչեն, թե ինչու հանրապետականները հարցազրույցներ չենք տվել, չենք ներկայացրել մեր տեսակետը։ Մեր և կոնկրետ իմ լռությունը պայմանավորված է եղել խաղաղ բանակցությունները չխոչընդոտելու ցանկությամբ»։

Հարցին, թե ինչու նախագահը կոչով չի դիմել ժողովրդին, իսկ իշխանությունը չի արձագանքում «Սասնա ծռեր» խմբի պահանջներին, ԱԺ փոխնախագահը ասաց. «Պահանջների մասին ժամանակը չէ խոսելու, այսօր խնդիրը բանակցելն է։ Հայաստանում կա իշխանություն, և ԱԱԾ-ն պարբերաբար պաշտոնական հայտարարություններ է արել։ ԱԱԾ-ն իշխանության մասն է»։




Լրահոս