«Նվազագույն աշխատավարձը կրկնապատկվելու է մինչեւ 2017թ.: Քայլերն այսպիսին են` 2014թ.` 50.000 դրամ մաքուր աշխատավարձ, հարկերով` 66.000 դրամ: Հետո անցնելու ենք 55 հազարի, հաջորդ տարի` 62,5 հազարի, հետո՝ 70.000 դրամի»:
Եվ սա Վ. Գաբրիելյանը համարում է աշխատավարձի բարձրացո՞ւմ եւ դեռ մի հատ էլ, ինքն իրենից եւ իր քաղաքական թիմից գոհ, թվե՞ր է ներկայացնում: Նույն սկզբունքով էլ ֆինանսների նախարար եղած ժամանակ էր աշխատում, եւ նրա ու նրա նմանների շնորհիվ երկրում գնալով ավելանում է չքավորությունը, մարդիկ օգտագործվում են որպես էժան աշխատուժ: Իսկ նրա ներկայացրած 70.000 դրամով նույնիսկ այսօր հնարավոր չէ ապրել, ուր մնաց 2017-ին, երբ ամիս առ ամիս գնաճ է արձանագրվում: Նման ծիծաղելի «բարձրացումներով» հնարավոր չէ նույնիսկ գնաճի հետեւից հասնել: