Ադրբեջանական զինուժը կրակ է բացել Մովսես գյուղի դպրոցին մոտ մարզադաշտում խաղացող երեխաների ուղղությամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

armradio.am-ն գրում է, որ երեկոյան լարվածություն է նկատվել հայ-ադրբեջանական պետական սահմանի հյուսիսարևելյան հատվածում: Ժամը 17-ն անց տասին հակառակորդը խոշոր տրամաչափի զինատեսակներից գնդակոծել է Տավուշի մարզի սահմանամերձ Մովսես գյուղը:

Համայնքի ղեկավար Արարատ Ավալյանը Առաջին ալիքին հայտնել է, որ ադրբեջանական զինուժը կրակ է բացել գյուղի դպրոցին մոտ մարզադաշտում խաղացող երեխաների ուղղությամբ: Բարեբախտաբար, տուժածներ չկան: Ըստ Արարատ Ավալյանի, վերջին շրջանում կրակոցներ եղել են մարտական դիրքերի ուղղությամբ, բայց այսօր հակառակորդը կրակել է նպատակային, գյուղի կենտրոնական հատվածի ուղղությամբ:




Լրահոս