ՀԱԿ ներկայացուցիչը երջանիկ անտեղյակության մեջ է․ «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Երևանում ստեղծված տագնապալի իրադրության մասին արմատական ընդդիմություն հռչակված ՀԱԿ ներկայացուցիչ Վահագն Հայոցյանը երջանիկ անտեղյակության մեջ է։ Նա չգիտի, չի տիրապետում որեւէ «հստակ» ինֆորմացիայի, որպեսզի գնահատական տա «Սասնա ծռեր» խմբի գործողություններին, ավելին՝ լուծումների իր տարբերակը ներկայացնի։ Հայոցյանին լուսավորելու մեր փորձերը հաջողությամբ չպսակվեցին, խմբի պահանջներն ու նպատակները ներկայացնելուց հետո Հայոցյանը սառնասրտորեն մեզ արձագանքեց. «Դա Դուք եք ասում, ես նրանցից այդպիսի բան չեմ լսել»։

Նկատեցինք, թե գուցե դուրս գա ժողովրդի մեջ, որն արդեն մի քանի օր աջակցում է խմբին, իր ներկայությամբ, թերեւս, զսպի ոստիկանական գործողությունները, կանխի բախումը։ «Չէ, ես շոուների սիրահար չեմ…»։ Ավելին չմանրամասնեց ՀԱԿ ներկայացուցիչը։ Նկատենք, որ այս միջադեպի ողջ ընթացքում իրեն տիտղոսակիր ընդդիմություն հռչակած ՀԱԿ-ը որեւէ կերպ չերեւաց ասպարեզում։ Միայն երկու պատգամավոր Ֆեյսբուքում հիշեցրին կուսակցության գոյության մասին։ «Ժողովուրդ ջան, հուլիսի 13-23-ը Հայաստանից դուրս եմ։ Միակ բանը, որ այստեղից կարող եմ անել, դա նոր արյունահեղություն թույլ չտալու կոչն է»,- գրել է Լեւոն Զուրաբյանը։

Իսկ Արամ Մանուկյանը ներողություն է խնդրել, որ այս իրավիճակում չի կարողանում օգտակար լինել․ «Ուղղակի հուլիսի 15-ից բուժման նպատակով Հայաստանում չեմ: Որքան էլ գործընթացներին հետեւում եմ, ամեն դեպքում դրսից ամբողջական պատկերը հասկանալու համար ինֆորմացիայի պակաս կա: Դրա համար առայժմ դժվար է որեւէ գնահատական տալ: Միակ խնդրանքս է, որ ցանկացած քայլ արվի հաշվարկված ու սթափ գլխով` հետագա լարվածությունից ու զոհերից խուսափելու համար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում




Լրահոս