
Հուլիսի 17-ին, ժամը 05։28-ի սահմաններում «Սասնա ծռեր» խմբավորումը գրավել էր ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը։ Մինչ այժմ գնդի ներսում է գտնվում չորս ոստիկան, այդ թվում ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանն ու Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը։
Ամեն օր զինյալներին աջակցելու նպատակով Խորենացի փողոցում քաղաքացիներ են հավաքվում․ հուլիսի 21-ը ևս բացառություն չէր։