Պյոտր Սվիտալսկուն հաջողվել է գտնել պահանջվող 16 մլն եվրոն. իշխանությունները նոր խնդիր են առաջացրել․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ ընտրական օրենսգրքի փոփոխությունները կյանքի կոչելու համար անհրաժեշտ 16 մլն եվրոյի խնդիրն արդեն իսկ լուծվել է: Մեզ հայտնի դարձավ, որ եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկուն հաջողվել է շատ ավելի մեծ գումար գտնել, քան պահանջվող 16 մլն եվրոն է:

Այս անգամ էլ խնդիր է առաջացել, քանի որ Հայաստանի իշխանությունների ներկայացուցիչները քննարկումների ժամանակ ասում են, թե իբր մինչեւ առաջիկա ընտրությունները ընտրողների 10 մատների մատնահետքերի բազա հնարավոր չի լինի հավաքել: Ներկայումս միջազգային կազմակերպությունները եւ ՀՀ իշխանությունները քննարկում են ընտրական համակարգի փոփոխությունների հնարավոր մասշտաբները:

Հիշեցնենք, որ վերը նշված 16 մլն եվրո գումարն անհրաժեշտ է, որպեսզի նոր համակարգ ներդրվի, որը թույլ կտա ընտրական ցուցակները մաքրել, ինչպես նաեւ իրականացնել քվեարկության ընթացքը առցանց հեռարձակում»։

Առավել մանրամասը՝ թերթի այսօրվա համարում




Լրահոս