
Պետք է բացառել որևէ քաղաքացու արյուն, և ես կարծում եմ, որ պետք է մի պահ ուշքի գալ և հասկանալ, որ միայն բանակցությունների միջոցով է հնարավոր հասնել խաղաղ լուծման։ ArmLur.am-ի հետ զրույցում, անդրադառնալով ՊՊԾ գնդի գրավմանը և տիրող իրավիճակին, այս մասին նշեց ԱԺ պատգամավոր Էլինար Վարդանյանը։
«Այս իրավիճակի պատասխանատուն այն մթնոլորտն է, որ կա ՀՀ-ում։ Այսինքն` այն դեպքում, երբ մարդիկ տեսնում են, որ քաղաքական միջոցներով փոփոխություններ հնարավոր չէ, դիմում են ռադիկալ փոփոխությունների։ Իշխանությունները պետք է պատասխանատվությունն իրենց վրա վերցնեն», – հավելեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում:
Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան