Armenian text to speach

Պավլիկը տարել ա իր զավակին իր հետ. ո՞ր մեկս կգնար այդ քայլին. Լալա Մնացականյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Քանդակագործ Լևոն Թոքմանջյանն, անդրադառնալով «Սասնա ծռեր» խմբի կողմից ՊՊԾ գնդի տարածքը գրավելու դեպքին, հայտարարեց, որ խմբի անդամները հայրենասեր տղաներ են. «Այս տղաները շատ հայրենասեր տղաներ են ոչ թե ահաբեկիչներ: Կարելի է թուրքի հետ նստել բանակցե՞լ, իսկ այս հայրենասեր տղաների հետ ո՞չ: Ամենալավ բանն այստեղ կլինի, որ Սէֆիլյանին ազատեն»,- ասաց Թոքմանջյանը:

Երգչուհի Լիլիթ Պիպոյանի կարծիքով` խմբի տղաները կյանքի գնով այնտեղ հարց են բարձրացրել. նրանք մահապարտների են նման: «Տղաները աթոռի կռիվ չեն տալիս, այլ հայրենիքի»,- նշեց նա: Իսկ դերասանուհի Լալա Մնացականյանն ավելացրեց. «Պավլիկը տարել ա իր զավակին իր հետ. ո՞ր մեկս կգնար այդ քայլին, ո՞ր մեկս: Ես դիմում եմ մեր նախագահին` ինչո՞ւ չեք պատասխանում մեր հարցերին, ժողովրդի հարցերին: Այստեղ պատասխանատվություն կրում է միայն երկրի նախագահը, ուրիշ ոչ մեկը: Բողոքում են շատերը, բայց գործում են քչերը: Սա ես կապում եմ ղարաբաղի տարածքների հանձման հետ: Մենք նահանջելու տեղ չունենք»:

Բանախոսները վստահ են, որ Ժիրայր Սէֆիլյանը պետք է ազատ արձակվի:




Լրահոս