
BBC-ի փոխանցմամբ` Ֆրանսիայի դատախազությունը երեկ հաղորդագրություն է տարածել, որտեղ նշվում է, որ ահաբեկչության հատկանիշներով մեղադրանք է առաջադրվել 5 անձի: Նրանք մեղադրվում են հուլիսի 14-ին Նիսում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների աջակցելու մեջ:
Հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ ձերբակալվածների մեջ կա նաև կին:
Հիշեցնեք, որ հուլիսի 14-ին Նիսում տեղի ունեցած ահաբեկչության ժամանակ զոհվել էին 84 մարդ, իսկ պատասխանատվությունը ստանձնել էր ԻՊ-ն: