Այսօր կեսօրից հայկական ինտերնետային ցանցերը հզոր DDoS գրոհի են ենթարկվում, ինչի առնչությամբ ինտերնետային կապը երկրում շատ անկայուն է: Ինչպես ԱրմԻնֆոյին հաղորդել է երկրի պրովայդեր ընկերություններից մեկի ղեկավարը, խնդրելով չհրապարակել իր անունը, հայկական ցանցները ենթարկվել են հզոր բաշխված գրոհի: Միջոցներ են ձեռնարկվում գրոհի աղբյուրների տեղայնացման, չեզոքացման և զտման ուղղությամբ: Մասնագետներն ակնկալում են երկրում ինտերնետի կայուն աշխատանքի արագ վերականգնում:
Հայկական ցանցերը հզոր DDoS գրոհի են ենթարկվում
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ