Ինչպես քիչ առաջ հայտնեց ArmLur.am-ը, Սերժ Սարգսյանը վերջապես անդրադարձավ «Սասնա ծռեր» զինված խմբի գործողություններին: Նա, մասնավորապես, ասաց. «Ոստիկանության պարեկապահակային գնդի տարածքը գրաված զինյալներին կոչ եմ անում ցուցաբերել զսպվածություն և իրենց սադրիչ գործողություններով չվտանգել ուրիշների կյանքը: Պատանդները պետք է ազատ արձակվեն: Զինված խումբը պետք է վայր դնի զենքը:
Հետագա հանգուցալուծումը տեղի է ունենալու Հայաստանի Հանրապետության Սահմանադրության և օրենքների խստիվ պահպանմամբ: Անձնական վրեժխնդրության բոլոր փորձերը կասեցվելու են օրենքի ուժով: Այո՛, Հայաստանում դժգոհներ շատ կան: Սակայն թող ոչ ոք չսխալվի և չմտածի, որ կարող է որևէ առիթ կամ պատճառ շահագործել մեր պետականության հիմքերը քայքայելու համար»:
Այս առնչությամբ ArmLur.am-ը զրուցեց ԱԱԾ տնօրենի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանի հետ. «Այսպես, որ գնաց` հարցը կլուծվի արյուն թափելու ճանապարհով, որը կլինի իր վախճանի սկիզբը»,- ասաց նա: