
Ազատամարտիկ Ժորա Ֆարյանն ArmLur.am-ի հետ զրույցում անդրադառնալով Սերժ Սարգսյանի հայտարարությանը, որով հորդորում էր «Սասնա ծռեր» խմբավորման անդամներին զենքերը վայր դնել` ասաց, որ դա չի կարող լինել. «Ես ոչ միայն որպես ազատամարտիկ, այլ նաև տղաների լավ ընկեր պետք է ասեմ, որ նրա պատճառով երկիրը հասել է այս վիճակին: Օրենքի խստությամբ իրեն ենք դատելու ՀՀ սահմանադրության այն օրենքների սահմաններում, որոնք դեռևս նոր կգան: Ես ողջունում եմ տղաներին` Պավլիկին, Վարուժանին, ու նեղացած եմ, որ ինձ չեն ասել, և հիմա ես իրենց հետ չեմ»: