«Սերժ Սարգսյանի հայտարարությունը նշանակում է, որ իշխանությունները ոչ մի ողջանմիտ քայլի գնալու պատրաստակամություն չեն հայտնում»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Սերժ Սարգսյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որտեղ քննարկում են անցկացրել Երևանում վերջին օրերին տեղի ունեցող իրադարձությունների շուրջ:

Խորհրդակցության ընթացքում Սերժ Սարգսյանն ասել է, թե ստեղված իրավիճակը պետք է խաղաղ հանգուցալուծում ստանա:

ArmLur.am-ն այս առնչությամբ զրուցեց «Հիմնադիր խորհրդարանի»  քարտուղարության անդամ Ալեք Ենիգոմշյանի հետ։

-Պարո´ն Ենիգոմշյան, Սերժ Սարգսյանը քիչառաջ կոչ արեց զինված խմբին վայր դնել զենքերը, և հարցին խաղաղ հանգուցալուծում տալ:

-Խաղաղ հանգուցալուծման ցնակությունը, եթե իսկապես ցանկություն է, դա, իհարկե, ողջունելի է: Մեղավորները, որ պետք է պատժվեն, նախ պետք է ճշտել`  ինչում է կայանում նրանց մեղավորությունը: Հայաստանում ուրիշ ոչ մի մեղավորություն չի կատարվել, և հիմա այս տղաները պետք պատժվե՞ն: Այդպես է  ասում Սերժ Սարգսյա՞նը: Ես գիտեմ, որ այդպես է: Ես կրկին իմ խոր ցավն եմ արտահայտում գնդապետի զոհվելու կապակցությամբ: Սակայն հանցագործություն Հայաստանում ամեն օր եղել է և շարունակվում է տեղի ունենալ այս վարչախմբի թույլտվությամբ, շատ ժամանակ այս վարչախմբի ցուցումներով: Հետևաբար, եթե   հանցագործներին պատժելու մասին է խոսքը, նախ պետք է ճշտել հանցագործությունների շրջանակը, հետո նոր խոսել հանցագործներին պատժելու մասին: Կարող եմ բազմաթիվ օրինակներ բերել :

-Իսկ  ուրիշ ի՞նչ էր նշանակում Սերժ Սարգսյանի այս ուղերձը:

-Այսինքն ստացվում է, որ Սերժ Սարգսյանը ասում է, որ մենք ամեն ինչ կանենք, որ արյունահեղություն չլինի: Արդեն ժամանակն անցել է, սպասել ենք և շատ ժամանկ չկա: Մենք պահանջում ենք, որ խաղաղ ձևով զենքերը վայր դնեն և այս տղաները ենթարկվեն «օրենքին»: Սա նշանակում է, որ իշխանությունները բացարձակապես ոչ մի ողջանմիտ քայլի գնալու պատրաստակամություն չեն հայտնում:

-Ինչպե՞ս եք գնահատում այս դրսևորումը:

-Իմ գնահատմամբ` այս կեցվածքը խաղաղ հանգուցալուծման առաջնորդոդի  կեցվածք չի: Տղաները դիմել են այս քայլին, որովհետև խաղաղ միջոցներով Հայստանում ցանկացած իրավիճակ փոխելը դարձել է անհնարին :

«Սասնա ծռեր» խմբի տղաները գնացել են այս քայլին` ելնելով երկրում տիրող բոլոր առումներով աննկարագրելի իրավիճակին: Հետևաբար սա նշանակում է, որ Սերժ Սարգսյանի համար երկիրը ներկայացրած վարչախմբի համակարգի համար ամեն ինչ շարունակվելու է այնպես, ինչպես եղել է աայսօր»:

 Զրուցեց` Լիդա Եղիազարյանը




Լրահոս